երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Խաչանովը բարելավել է իր վարկանիշը 13 հորիզոնականով

Խաչանովը բարելավել է իր վարկանիշը 13 հորիզոնականով

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը US Open-ի ավարտից հետո։

Համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորող ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը նահանջել է 4-րդ հորիզոնական։ 19-ամյա իսպանացի Կարլոս Ալկարասը US Open-ում հաղթելուց հետո դարձավ աշխարհի նոր առաջին ռակետը և տուրի վարկանիշային աղյուսակի ամենաերիտասարդ առաջատարը։
 
US Open-ի եզրափակչի մասնակից Կասպեր Ռուդը (Նորվեգիա) ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը, երրորդը՝ Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), փոխանցում է armsport-ը։
 
Անդրեյ Ռուբլյովը 11-րդ տեղից բարձրացել է 9-րդ հորիզոնական։ US Open-ի կիսաեզրափակիչ դուրս եկած Կարեն Խաչանովը 31-րդ տեղից տեղափոխվել է 18-րդ հորիզոնական։
 
ATP վարկանիշ (սեպտեմբերի 12)
 
1․ Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6740 միավոր;
2 (7). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) – 5850;
3 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5810;
4 (1). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 5065;
5 (2). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 5040;
6 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 4810;
7 (6). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 3570;
8 (9). Քեմերոն Նորի (Մեծ Բրիտանիա) – 3550;
9 (11). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) – 3390;
10 (10). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) – 3355
18 (31). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1990

  • Կիսվել: