ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել կարիերայում

Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել կարիերայում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել կարիերայում։

Դա տեղի ունեցավ Մոնրեալի մրցաշարի առաջին տուրում, որտեղ նրա մրցակիցը արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 45 րոպե և ավարտվեց 7:6 (7:4), 5:7, 6:3 հաշվով։
Խաչանովն իր ակտիվում ունի նաև 154 պարտություն։ Նա այս պահին ATP-ի վարկանիշային աղյուսակում 28-րդն է՝ 1395 միավորով։
 
Հավելենք, որ Մոնրեալի մրցաշարում Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի խորվաթ թենիսիստներ Մարին Չիլիչ-Բորնա Չորիչ դիմակայության հաղթողը։

  • Կիսվել: