Կայծակնային շախմատի ԵԱ․ Գաբրիել Սարգսյանի արդյունքը
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 13 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ բաժանեց 25-52-րդ տեղերը։
Առաջին տեղը 6-ական միավորով կիսեցին իսպանացի Ալան Պիչոն եւ վրացի Բաադուր Ջոբավան։
Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից վաստակել էր 7 միավոր եւ բաժանել 7-19-րդ տեղերը։
Առաջին տեղը միանձնյա գրավել էր Սլովենիան ներկայացնող Վլադիմիր Ֆեդոսեեւը՝ 8 միավոր։