կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կայծակնային շախմատի ԱԱ․ Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Կայծակնային շախմատի ԱԱ․ Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Նյու Յորքում անցկացվող կայծակնային շախխմատի աշխարհի առաջնության 13 տուրից հետո 8 շախմատիստ 9,5-ական միավորով բաժանեց առաջինից 10-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշով առաջին 8 տեղերը գրաված գրոսմայստերները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վոլոդար Մուրզին (Ռուսաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հանս Նիման (ԱՄՆ)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Յան-Կշիշտոֆ Դուդա (Լեհաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)

Изображение

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Հայկ Մ․ Մարտիրոսյանը, որը 13 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ բաժանեց 11-13-րդ տեղերը։

Տիգրան Լ․ Պետրոսյանը 7 միավորով բաժանեց 64-84-րդ տեղերը։

Կարեն Հ․ Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 85-107-րդ տեղերը։

Արամ Հակոբյանը 6 միավորով բաժանեց 108-127-րդ տեղերը։

Շանթ Սարգսյանը 5,5 միավորով բաժանեց 128-147-րդ տեղերը։ Էմին Օհանյանը 4,5 միավորով բաժանեց 157-172-րդ տեղերը։

Կանանց առաջնությունում Հայաստանի 3 ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 7 միավորով բաժանեց 14-24-րդ տեղերը։ Աննա Մ․ Սարգսյանը 6,5 միավորով բաժանեց 25-36-րդ տեղերը։ Մարիամ Մկրտչյանը 5,5 միավորով բաժանեց 48-62-րդ տեղերը։

  • Կիսվել: