ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարեն Խաչանովը պարտվել է Մադրիդի մրցաշարի մեկնարկում

Կարեն Խաչանովը պարտվել է Մադրիդի մրցաշարի մեկնարկում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն է կրել է Մադրիդի «Մաստերս» մրցաշարի մեկնարկում:

TP-ի Մադրիդի «Մաստերս» մրցաշարի մեկնարկում Խաչանովը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Լյուկ Պույի հետ: 1 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց 6:3, 6:4 հաշվով:
 
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ հասել է «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:

  • Կիսվել: