Կարեն Խաչանովը Հալլեի մրցաշարի քառորդ եզրափակչում է
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Հալլեի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Գերմանական Հալլե քաղաքում ընթացող ATP-500 մրցաշարի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 27-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասինին հետ: 1 ժամ 40 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 3 սեթերից հետո ` 6:3, 1:6, 6:3 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Կարեն Խաչանովի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասել էր US Open-ի կիսաեզրափակիչ։ 2023 թվականին Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից: