ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում կբարձրանա առնվազն 8 հորիզոնականով

Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում կբարձրանա առնվազն 8 հորիզոնականով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում հաջորդ շաբաթ կբարձրանա առնվազն 8 հորիզոնականով և կզբաղեցնի նավազագույնը 19-րդ տեղը՝ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում հանդես գալու շնորհիվ։

Այս մրցաշրջանից առաջ 26-ամյա հայազգի թենիսիստը 27-րդ տեղում էր։ ԱՄՆ-ի բաց առաջնությունում Կարեն Խաչանովը հաղթեց ամերիկացի Դենիս Կուդլային, բրազիլացի Տիագո Մոնտեյրոյին, բրիտանացի Ջեք Դրեյփերին, իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային և ավստրալացի Նիկ Կիրյոսին։

Կիսաեզրափակչում Կարեն Խաչանովը 6:7 (5:7), 2:6, 7:5, 2:6 հաշվով պարտվեց աշխարհի 5-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդին։

 

  • Կիսվել: