հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կարեն Գրիգորյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Լա Նուսիայի միջազգային մրցաշարում

Կարեն Գրիգորյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Լա Նուսիայի միջազգային մրցաշարում

Իսպանական Լա Նուսիա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում հաջող ելույթներ է ունեցել Կարեն Գրիգորյանը, որը 9 պարտիաներում վաստակած 7 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը: Կարենը մեկ միավորով է հետ մնացել մրցաշարի հաղթող, հնդիկ Ռաունակ Սադհվանից, որի հետ 5-րդ տուրում ոչ-ոքի էր խաղացել:

Կարեն Գրիգորյանը մրցաշարում պարտություն չի կրել՝ տարել է 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտել ոչ-ոքի:

Մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը 6 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղը: Ի դեպ, միակ պարտությունը Դավիթը կրել էր 2-րդ տուրում Կարեն Գրիգորյանից:

  • Կիսվել: