հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կառավարությունը դադարեցրեց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել ցանկացող բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի տարկետումը

Կառավարությունը դադարեցրեց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել ցանկացող բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի տարկետումը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում դադարեցրեց սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իսրայելյանին տրված տարկետումը:

Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի» մայիսի 4-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի հանդիսանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բռնցքամարտիկը մարտի վերջին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից եւ այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո՝ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը: Իսկ դրանից առաջ՝ տարեվերջին, իր դժգոհությունն էր հայտնել նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել, չեն շնորհավորել։

ԿԳՄՍՆ-ն մարզիկի դժգոհությունները որակել էր անհիմն՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարին ամբողջությամբ ստացել է իրեն հասանելիք պարգևավճարները:

Հիշեցնենք` Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ քաշային) նոյեմբերին Իսպանիայում երիտասարդների աշխարհի առաջնությունում իր տիտղոսներին ավելացրեց նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը` եզրափակիչում հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գուրդալավային:

  • Կիսվել: