երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիաների լրացուցիչ ֆինանսավորումը

Կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիաների լրացուցիչ ֆինանսավորումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ:

Բացի դրանից՝ ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի, կավելացվեն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցների թիվը:

Արդյունքում՝ ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, մարզական արդյունքների աճ:

  • Կիսվել: