շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն. Ավինյան

Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը՝ նպաստելով համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Միայն այս տարի մարզական ֆեդերացիաների հետ համատեղ Երևանում անցկացրել ենք միջազգային 11 խոշոր մրցաշար, որոնցից հինգն ընդգրկվել է միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլաններում:

Պարգևատրել եմ երևանցի լավագույն մարզիկներին ու մարզիչներին, ինչպես նաև սպորտի ոլորտում երկար տարիներ ծառայություններ մատուցած գործիչներին, ովքեր բարձր են պահում մեր քաղաքի և մեր երկրի անունը:

Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն՝ շարունակաբար զարգացնելով մարզական ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: