չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կանանց Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզական հավաք․ թիմի կազմը

Կանանց Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզական հավաք․ թիմի կազմը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 26-30-ը, այնուհետև սեպտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Արմինե Հարությունյան - «Փյունիկ»

Յանա Հարությունյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Սավաննա Թեյլոր - «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Կլաուդիա Չոլակյան - «Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)

Մարիա Սախինովա - «Փյունիկ»

Անի Ղուկասյան - «Փյունիկ»

Անյուտա Գալստյան - «Փյունիկ»

Արմինե Խաչատրյան - «Նորավանք»

Լիանա Ղազարյան - «Հայասա»

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին - Ռայո Վալեկանո (Իսպանիա)

Օլգա Օսիպյան - «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)

Մարինե Կարապետյան - «Փյունիկ»

Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ»

Կարինե Եղյան - «Հայասա»

Աննա Դալլաքյան - «Հայասա»

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա - «Փյունիկ»

Նայիրի Տէր-Մկրտչեան - «Փյունիկ»

Լուսինե Կոստանյան - «Ուրարտու»

Նենսի Ավեսյան

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին կմեկնի Կոսովո, որտեղ ՖԻՖԱ Կանանց 2023թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 1-ին կմրցի Կոսովոյի հավաքականի դեմ։  

Հաջորդ հանդիպումը կանանց ազգային հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երևանում՝ նույն մրցաշարի շրջանակում մրցելով Բելգիայի ընտրանու հետ։

  • Կիսվել: