հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է ԱԱ հանդիպումներին

Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է ԱԱ հանդիպումներին

Աշխարհի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 1-12-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին և հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․

Դարպասապահներ

Անաստասիա Կլիմովա - «Թոմիրիս» (Ղազախստան)

Մարիամ Ցոլակյան - «Հայասա»

Պաշտպաններ

Կլաուդիա Չոլակյան - «Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)

Սիդնի Վերմիլիոն - «Բլյու Հարթս» (ԱՄՆ)

Նորա Եղյան - «Հերոսկիպու Լեյդիս» (Կիպրոս)

Քրիստինե Ալեքսանյան - «Ժիլստրոյ-1» (Ուկրաինա)

Դիանա Գրիգորյան - «Հայասա»

Լիանա Ղազարյան - «Հայասա»

Մարիա Սախինովա - «Փյունիկ»

Անի Ղուկասյան - «Փյունիկ»

Անյուտա Գալստյան - «Փյունիկ»

Արմինե Խաչատրյան - «Նորավանք»

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին - «Կաստելյոն» (Իսպանիա)

Անի Կարապետյան - «Հերոսկիպու Լեյդիս» (Կիպրոս)

Հեղինե Չոփիկյան - «Դոքսա» (Կիպրոս)

Լուիզա Ղազարյան - «Փյունիկ»

Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ»

Աննա Դալլաքյան - «Հայասա»

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա - «Փյունիկ»

Նայիրի Դեր-Մեգերդիչյան - «Փյունիկ»

Նենսի Ավեսյան - ԱՄՆ

Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ապրիլի 5-ին կմեկնի լեհական Գդինյա քաղաք, որտեղ ապրիլի 7-ին ուժերը կչափի Լեհաստանի ազգային հավաքականի հետ։ 

Ապրիլի 12-ին արդեն Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում մեր ազգային հավաքականը կհյուրընկալի Ալբանիայի հավաքականին։

  • Կիսվել: