կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթը

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթը

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Դևիսի գավաթի խաղարկության հաղթող։

Իտալացի թենիսիստները եզրափակչում 2-0 հաշվով պարտության են մատնել Նիդերլանդների հավաքականին։

Առաջին մրցավեճում Մատեո Բերետինին (35-րդ ռակետ) 6-4, 6-2 հաշվով հաղթել է Բոտիկ վան դե Զանդսխյուլպին (80-րդ ռակետ)։

Երկրորդ մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 7-6, 6-2 հաշվով առավելության է հասել Տալոն Գրիկսպուրի (40-րդ ռակետ) նկատմամբ։

Իտալիան մրցաշարը հաղթել էր նաև 1976 և 2023 թվականներին։

 

  • Կիսվել: