շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Ինտեր»-ը հաղթել է «Լացիո»-ին. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

«Ինտեր»-ը հաղթել է «Լացիո»-ին. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Հռոմում 6:0 հաշվով պարտության մատնեց «Լացիոյին»։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից աչքի ընկան թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, հոլանդացի կիսապաշտպան Դենզել Դյումֆրիսը, բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը, որին գոլային փոխանցում կատարեց ամբողջ հանդիպումն անցկացրած կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերը» 34 միավորով երրորդն է, «Լացիոն» 5-րդն է՝ 31 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 0:6 (տեսանյութ)

Հական Չալհանօղլու, 41, 11մ, Ֆեդերիկո Դիմարկո, 45, Նիկոլո Բարելա, 51, Դենզել Դյումֆրիս, 53, Կառլոս Աուգուստո, 77, Մարկուս Տյուրամ, 90

  • Կիսվել: