շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ինտերը հրապարակում է արել Մխիթարյանի մասնակցությամբ

Ինտերը հրապարակում է արել Մխիթարյանի մասնակցությամբ

Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։

Միլանյան գրանդը հրապարակել է մի լուսանկար, որում Մխիթարյանը կապում է կոշկաքուղերը՝ կարծես նոր շնչով ու էներգիայով պատրաստվելով գալիք մրցաշրջանին։

Լուսանկարին կից գրված է. «Կոշիկները կապված են, միտքը՝ կենտրոնացած»։

  • Կիսվել: