հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ինտերի» մեկնարկային կազմը

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» Ճապոնիայում ընկերական հանդիպում կանցկացնի Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է։

«Ինտեր»․ Ստանկովիչ, Բիսեկ, Դե Վրեյ, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Ֆրատեսի, Գոսենս, Մարտինես, Կոռեա։

«Ալ Նասրի» մեկնարկային կազմում ընդգրկվել է նաեւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:20-ին։

  • Կիսվել: