հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ինտերի ֆուտբոլիստները Բարսելոնայի խաղացողին միաձայն համարել են ամենաբարդ մրցակիցը ՉԼ-ում

Ինտերի ֆուտբոլիստները Բարսելոնայի խաղացողին միաձայն համարել են ամենաբարդ մրցակիցը ՉԼ-ում

«Ինտերի» խաղացողներ Ալեսանդրո Բաստոնին, Յան Զոմմերը, Մարկուս Թյուրամը, Դավիդե Ֆրատեսին, Քրիստիան Ասլանին և Ֆեդերիկո Դիմարկոն պատասխանել են այն հարցին, թե ով է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում իրենց դեմ խաղացած ամենադժվար մրցակիցը։

Բոլոր խաղացողները նշել են 17-ամյա «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին։

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի կիսաեզրափակչում «Ինտերը» մրցել է «Բարսելոնայի» հետ։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 3:3 հաշվով։ Երկրորդ խաղում իտալական գրանդի ֆուտբոլստները հաղթել էին 4:3 հաշվով (ոչ-ոքի): Այս երկու խաղերում Յամալը խփել էր մեկ գոլ։

Ընդհանուր առմամբ, 17-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրած 13 խաղում խփել է հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

  • Կիսվել: