հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
«Ինտեր»-ը դուրս է եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ

«Ինտեր»-ը դուրս է եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ

Միլանի «Ինտեր»-ը դուրս է եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ:

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին տուրի խաղում «Ինտեր»-ը մրցեց արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբի հետ ու առավելության հասավ 2:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Էսպոսիտոն ու Բաստոնին:

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտեր»-ը հաղթահարեց խմբային փուլի արգելքը: Նրանց հաջորդ մրցակիցը բրազիլական «Ֆլումինենսե»-ն է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Հանդիպման ավարտից հետո «Ինտեր»-ի և «Ռիվեր Փլեյթ»-ի ֆուտբոլիստների միջև բախում է եղել: 

 

 

  • Կիսվել: