երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինձ դուր է գալիս Հայաստանում՝ եղանակը, մարդիկ, ուտելիքը, ամեն ինչ հիանալի է. Հրանտ Ռանոս

Ինձ դուր է գալիս Հայաստանում՝ եղանակը, մարդիկ, ուտելիքը, ամեն ինչ հիանալի է. Հրանտ Ռանոս

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է անցած մրցաշրջանի, իր տրանսֆերի և ազգային հավաքականի մարզական հավաքի մասին։

«Ես լավ մրցաշրջան անցկացրեցի Ռեգիոնալլիգայի իմ ակումբում՝ «Բավարիա 2»-ում։ 2 գոլ խփեցի Հայաստանի հավաքականի կազմում։ Կարծում եմ՝ այդ պատճառով էլ Բունդեսլիգայի ակումբը սկսեց հետաքրքրվել ինձնով։ Նրանք ինձ նախկինում էլ էին ճանաչում։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կապվեցին իմ գործակալների և մարզչի հետ։ Ամեն ինչ լավ ընթացավ։ Նրանց կողմից լավ տրամադրվածություն զգացի։ Հասկացա, որ ապագայի լավ պլաններ ունեն և ընդունեցի առաջարկը։

Հայաստանի հավաքականին առաջիկայում բարդ հանդիպումներ են սպասվում։ Մենք ամեն օր պատրաստվում ենք, օրական 2 մարզում ենք անցկացնում, որպեսզի լավ հանդես գանք, իրար ավելի լավ հասկանանք և կարողանանք հաղթանակներ տանել մեր ազգային հավաքականի համար։

Տատիկս Հայաստանում է ապրում, այդ պատճառով էլ ես հավաքից մեկ շաբաթ առաջ եմ ժամանել Հայաստան։ Նա ինձ տարբեր վայրեր տարավ։ Գնացինք Սևան, Խոր Վիրապ։ Ինձ դուր է գալիս Հայաստանում․ եղանակը, մարդիկ, ուտելիքը․․ ամեն ինչ հիանալի է»,-ասել է Ռանոսը։

  • Կիսվել: