Հունգարական վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 5 ըմբիշ
Հայաստանը հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների անդամները կմասնակցեն հունգարական վարկանիշային մրցաշարին:
Ազատ ոճային ըմբիշներից մրցաշարում ելույթ կունենան Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը, իսկ հունահռոմեականներից մեդալների համար կպայքարեն Կարեն Ասլանյանը, Սամվել Գրիգորյանն ու Հայկ Խլոյանը:
Բուդապեշտի վարկանիշային մրցաշարը կկայանա հուլիսի 17-20-ը: