շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 54-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել 1995 թվականից: 2005 թվականից  նա գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին: Այդ տարիների ընթացքում երիտասարդ մարզիկները Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան են վերադարձել մի քանի տասնյակ ոսկե և այլ հարգի մեդալներով:

Արմեն Բաբալարյանը նորանշանակ պաշտոնում փոխարինել է ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանին, ով գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2019 թվականից:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել նախկին մարզիչ Էդուարդ Սահակյանին՝ տարիների նվիրման, քրտնաջան աշխատանքի և արդյունքների համար:

  • Կիսվել: