շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունահռոմեական ոճի 9 ըմբիշ կմասնակցի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը

Հունահռոմեական ոճի 9 ըմբիշ կմասնակցի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը

Մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաև հայ ըմբիշները:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր կմեկնի 9 ըմբիշ՝ Ազատ Սեդրակյանը (55 կգ), Տիգրան Մինասյանը (60 կգ), Վլադիմիր Հարոյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):

Թիմին մրցավայր կուղեկցեն Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը, Գևորգ Ալեքսանյանը և մարզիչ Մովսես Կարապետյանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

  • Կիսվել: