երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրայր Ալիխանյանը պարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

Հրայր Ալիխանյանը պարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

Ազատ ոճային ըմբիշ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում՝ վճռորոշ գոտեմարտում 0:8 հաշվով զիջելով Վրաստանի ներկայացուցչին:

Ալիխանյանն ավելի վաղ 3:2 հաշվով հաղթել էր սփոփիչ գոտեմարտում:

Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2 ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին Վազգեն Թևանյանը (65 կգ) ու Արսեն Հարությունյանը (61 կգ):

Ազատոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: