հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հրայր Ալիխանյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտում. ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

Հրայր Ալիխանյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտում. ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ են դուրս եկել 2 ըմբիշներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մանվել Խնձրցյանը անհաջող է մեկնարկել և պարտվել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովին: Իսկ ահա 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը իր առաջին գոտեմարտում 7-0 հաշվով հաղթել է Ռումինիան ներկայացնող Մաքսիմ Վասիլիոգլոյին:

 

Այսպիսով՝ Հրայրը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի Սերբիան ներկայացնող Հետիկ Ցաբոլովի հետ:

 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բելգրադ են մեկնել նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Հարությունյանը և Թևանյանը պայքարը կսկսեն սեպտեմբերի 17-ին։ Իսկ Արման Անդրեասյանը այսօր սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որը հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար: Արման Ավագյանը երեկ ավարտել է իր ելույթները:

  • Կիսվել: