հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հրաձիգ Գոռ Խաչատրյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում անցկացված գնդակային հրաձգության 2022 թվականի 10 մ., վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում:

Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սանը մրցել է 10մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 386 միավոր՝ նա կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը և նվաճել է ոսկե մեդալ, փոխանցում է armsport-ը։
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ հրաձիգներ Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ֆրանսիայի Շատոու քաղաքում անցկացված վազող թիրախ մրցաձևի Աշխարհի առաջնությունում:
 
Լիլիթ Մկրտչյանը, մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով, անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Քաթարի ներկայացուցչին ՝ դարձել է բրոնզե մեդալակիր:
 
Գոհար Հարությունյանը երիտասարդների պայքարում 553 միավորով 2-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:1 վստահ հաղթանակով անցել է ուկրաինացի հրաձգուհուն և նվաճել է բրոնզե մեդալ:
 
Մեծահասակների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել նաև Արուսյակ Գրիգորյանը: Նա մրցել է 10մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 367 միավոր՝ Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալը:

  • Կիսվել: