ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հովհաննես Մաղաքյանը մեկնարկեց հաղթանակով, Արման Անդրեասյանը պարտվեց. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Հովհաննես Մաղաքյանը մեկնարկեց հաղթանակով, Արման Անդրեասյանը պարտվեց. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները։

Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից և 3-7 հաշվով պարտվել է Ճապոնիայի ներկայացուցիչ Կոտա Տակահաշիին: Իսկ 97 կգ քաշային Հոհվաննես Մաղաքյանը որակավորման փուլում 10-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել կանադացի Կալում Ուլյամ Նոուզի նկատմամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ հաղթանակով է մեկնարկել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:

  • Կիսվել: