ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հովհաննես Բաչկովը հաջորդ պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի Թուրքիայում

Հովհաննես Բաչկովը հաջորդ պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի Թուրքիայում

Օլիմպիական խաղերի ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի Թուրքիայում:

Թուրքական Ստամբուլ քաղաքում կայանալիք պորֆեսիոնալ երեկոյի ընթացքում Հովհաննես Բաչկովը կմենամարտի 63,5 կգ քաշային կարգում, իսկ մրցակիցը ուզբեկ Շոհջահոն Էրգաշևն է:  

Մենամարտը նախապեսված է հուլիսի 2-ին:

Ավելի վաղ` ընթացիկ տարվա մարտին, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության բազմակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental տիտղոսը:  

Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում արդեն իսկ անցկացրել է 7 մենամարտ:  

 

 

  • Կիսվել: