երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող մարդիկ բերման են ենթարկվել»․ հայտարարություն

«ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող մարդիկ բերման են ենթարկվել»․ հայտարարություն

«Բոլոր ֆան շարժումների անդամները ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթ բաժնի մոտ են։ Ոստիկանների տեղեկացմամբ, նախնական տվյալներով կա 11-ից 18 բերման ենթարկված երկրպագու»։ Այս մասին հայտնում է Սև հովազներ ֆան ակումբը:

Հիշեցնենք՝ ՖԱՖ-ի անդամները «Փյունիկ» - «Արարատ Արմենիա» խաղի ժամանակ ակցիա են անցկացրել՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արթուր Մելիքբեկյանի հրաժարականը։ Ակցիան հանդարտ չի անցել։ Կարմիրբերետավորները գետնին են պառկացրել ՀՖՖ նախագահ Արթուր Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող ՖԱՖ-ի անդամներին։

  • Կիսվել: