ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ձերբակալված ֆուտբոլասերներն ազատ են արձակվել (տեսանյութ)
Քիչ առաջ Ձերբակալված անձանց պահման վայրից ազատ են արձակվել հայկական ֆուտբոլի երկրպագու և FAF շարժման 9 անդամներ, ովքեր բերման էին ենթարկվել նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի համար։
Երկրպագուները ներխուժել էին մարզադաշտ և ընդհատել «Փյունիկ» – «Արարարտ-Արմենիա» հանդիպումը՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ FAF շարժումը մինչ այդ հայտարարություն էր տարածել, որ վերսկսում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով տարբեր ակցիաները, այդ թվում նման ֆորմատի և նախապես ներողություն էին խնդրել ակումբներից և երկրպագուներից, որ ստիպված են լինելու ակցիաներն անել ֆուտբոլային խաղերի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում.