երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտզալիստի» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը

ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտզալիստի» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Տարվա լավագույն ֆուտզալիստի թեկնածուներն են՝

Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Լուան Մյուլլեր – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Ակտոբե» (Ղազախստան)
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Ժոաո Գիլյերմե – ԿՊՌՖ (Ռուսաստան)
Ժուլիո Սեզար Բրոլլո Զանոտտո – «Կայրաթ» (Ղազախստան) 

Հայաստանի 2024 թ. լավագույն ֆուտզալիստի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ֆուտզալի տարվա լավագույն մարզչի թեկնածուներն են՝

Ռուբեն Նազարեթյան – Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Խաչատուր Միքայելյան – «Երևան ՖԱ» գլխավոր մարզիչ
Նիկիտա Կրիկուն – «Յունիսպորտ» ՖԱ գլխավոր մարզիչ
Գրիշա Խաչատրյան – «Արաքս-ՖԱՖ» ՖԱ գլխավոր մարզիչ
Արթուր Նահապետյան – «Սիեվն» ՖԱ գլխավոր մարզիչ

Ֆուտզալի Հայաստանի 2024 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 26-ը՝ ժամը 18:00-ը: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: 

 

  • Կիսվել: