կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հեծանվորդներն այսօրվանից կսկսեն պայքարը աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հեծանվորդներն այսօրվանից կսկսեն պայքարը աշխարհի երիտասարդական առաջնությունում

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում երեկ մեկնարկել է հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը եզրագիծը կհատի օգոստոսի 27-ին:

ՀՀ վաստակաշատ մարզիչ Անդրանիկ Առուստամյանը երկու հեծանվորդ է ուղեկցել մրցավայր: Հայ հեծանվորդները պայքարի դուրս կգան այսօրվանից, փոխանցում է armsport-ը։
 
Վահե Վիրաբյանը իր ունակությունները կդրսևորի խմբային վազքում: Նրա թիմակից Ալեքս Արամայիսյանը հանդես կգա մեկ վերջնագծով խմբային վազքում (սկրեչ) և հեծանվային բազմամարտում (օմնիում):

  • Կիսվել: