շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում. մրցավարներն անարդար են դատում հայ ըմբիշներին (տեսանյութ)

Ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում. մրցավարներն անարդար են դատում հայ ըմբիշներին (տեսանյութ)

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում աշխարհի առաջնությունում մրցավարների կողմնակալ մոտեցման վերաբերյալ:Այս մասին գրառում է կատարվել ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Այս օրերին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը ԱԱ-ի 1/16 եզրափակիչում մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Մայքլ Դիակոմիհալիսի հետ: Ըստ ֆեդերացիայի՝ Թևանյանը պարտվել է մրցավարների կողմնակալ մոտեցման պատճառով:

«Արման Անդրեասյանի մեդալը խլելուց հետո այս անգամ հերթը հասավ Վազգեն Թևանյանին: Գորգի կորեացի մրցավարը Վազգեն Թևանյանից խլեց ոչ միայն հաղթանակը, այլև եզրափակչի ուղեգիրը: ԱՄՆ ներկայացուցչին շնորհեցին հաղթանակ»,-ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: