շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Հայաստան-Իտալիա խաղին

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Հայաստան-Իտալիա խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն Իտալիայի դեմ կայանալիք հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։

«Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի ոգին է ու առաջատարը։ Ես նրան համարում եմ նաև եվրոպական մակարդակում շատ բարձրակարգ ֆուտբոլիստ։ Սակայն միայն Հենրիխը չէ, որ բաց է թողնելու վաղվա խաղը։ Կան կարևորագույն ֆուտբոլիստներ հավաքականի համար, ովքեր նույնպես չեն խաղալու»,- ասել է Խաշմանյանը, գրում է Armsport.am-ը։

Իտալացի լրագրողի հարցին, թե արդյոք Խաշմանյանն Իտալիայի հավաքականին համարում է գալիք Եվրոյի ֆավորիտներից մեկը, մեր մարզիչը պատասխանել է․ «Այսօրվա դրությամբ այս հավաքականին համարում եմ ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի լավագույն հավաքականներից մեկն ու հավատացած եմ, որ հասնելու է մեծ հաջողությունների»։

 

 

  • Կիսվել: