ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ միջոցառումները երկարաձգվել են

Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ միջոցառումները երկարաձգվել են

Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ընդունել է դեկրետ, որը երկարացնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցների գործողության ժամկետը:  Այս մասին տեղեկացրել են կառավարության մամուլի ծառայությունից մարտի մեկին տարածած հաղորդագրությամբ։

Լոմբարդիա հյուսիսային մարզի 10 քաղաքներ եւ մեկ քաղաք հարեւան Վենետոյում, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության տեղային բռնկումներ, լիակատար մեկուսացման մեջ կմնան մինչեւ մարտի 15-ը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, դպրոցները մինչեւ մարտի 8-ը փակ կլինեն Լոմբարդիայի, Վենետոյի, ինչպես նաեւ Էմիլիա Ռոմանիայի ամբողջ տարածքում: Այդտեղ չեղյալ են հայտարարվում բոլոր հասարակական, ինչպես նաեւ մարզական միջոցառումները: Այդ նույն միջոցները վերաբերում են երեք քաղաքների՝ Պազերոյին, Ուրբինոյին (Մարկեի մարզ) եւ Սավոնային (Լիգուրիայի մարզ):
Երկրի ամբողջ տարածքում կարգադրվում է խստիվ հետեւել կորոնավիրուսի տարածման կասեցման՝ առողջապահության նախարարության կանոնակարգին, ինչպես նաեւ կատարել տրանսպորտի եւ հասարակական վայրերի սանիտարական մշակում: Մինչեւ մարտի 15-ը երկարաձգվում է կազմակերպված դպրոցական ուղեւորությունների արգելքը: Գործատուներին խորհուրդ է տրված աշխատակիցներին փոխադրել աշխատանքի հեռագործ ռեժիմի:
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 1,5 հազարը, 34 մարդ մահացել է։

  • Կիսվել: