շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զոհրաբ Մնացականյանը հատուկ շնորհակալություն է հայտնում Իտալիային և Մոլդովային ցուցաբերած աջակցության համար

Զոհրաբ Մնացականյանը հատուկ շնորհակալություն է հայտնում Իտալիային և Մոլդովային ցուցաբերած աջակցության համար

ՀՀ 67 քաղաքացիներ բարեհաջող վայրէջք կատարեցին Հռոմից Երևան: Հրաշալի աշխատանք Հռոմում հայ դիվանագետների կողմից: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Խորին շնորհակալություն եմ հայտնում եվրոպական Ատլանտիս ավիաուղիներին, Հայաստանի քաղավիացիայի իշխանություններին, ՀՀ առողջապահության նախարարությանը: Հատուկ շնորհակալություն Իտալիայի իշխանություններին՝ ընթացակարգերը դյուրացման համար, ինչպես նաև Մոլդովային և ԱԳ նախարար Աուրելիո Չիոքոային ինքնաթիռի անձնակազմի տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: