երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ինտերի առաջիկա հանդիպումը

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ինտերի առաջիկա հանդիպումը

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու մանրամասնում, իրականում Հենրիխ Մխիթարյանն այս պահին լավագույն մարզավիճակում չէ։

«Ճիշտ է, հայ մարզիկը մարզվել է թիմակիցների հետ, սակայն Էյսեբիո Դի Ֆրանչեսկոյի թիմի դեմ նրա ներկայությունը, համենայն դեպս, առաջին րոպեից երաշխավորված չէ»,-գրում է աղբյուրը։

Այսօր «Ինտեր»-ի բուժանձնակազմն ու տեխնիկական անձնակազմը կտան իրենց գնահատականները և կորոշեն՝ տանե՞լ նրան հանդիպման, թե՞ ոչ։

Ակնհայտ է, որ մտադրությունը ռիսկի չդիմելն է՝ հաշվի առնելով ներաձուրիներին մոտ ապագայում սպասվող տարբեր հանդիպումները։ Վերջնական որոշումը կլինի այսօր։

  • Կիսվել: