ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի են Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում ընտրանիների մրցակիցները

Հայտնի են Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում ընտրանիների մրցակիցները

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները շարունակում են ելույթները Համաշխարհային Օլիմպիադայում: Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը Օլիմպիադայի առաջատարն է, կմրցի Հնդկաստանի առաջին թիմի հետ:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 6 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ պարտիան ավարտել էր ոչ-ոքի:
 

Հայաստանի կանանց ընտրանին ուժերը կչափի Վրաստանի հավաքականի հԵտ: Այժմ Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդն է: Նախորդ 67 տուրերում  ազգային թիմը 5 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա, Իսրայել) և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

  • Կիսվել: