երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայտնի է, թե քանի տարվա ազատարկում է սպառնում Մբապեին

Հայտնի է, թե քանի տարվա ազատարկում է սպառնում Մբապեին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին սպառնում է ազատազրկում։ Այս մասին հայտնում է Cerfia-ն։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, բռնաբարության գործով մեղավոր ճանաչվելու դեպքում ֆրանսիացի հարձակվողը կարող է դատապարտվել մինչև 6 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ շվեդական ոստիկանությունը հետաքննություն է սկսել վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: