երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայտնի է մրցաշրջանի՝ ֆրանսիացի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է մրցաշրջանի՝ ֆրանսիացի լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն France Football-ի վարկածով երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է այս մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստն այս մրցանակը ստացել էր նաև նախորդ մրցաշրջանում, գրում է armsport.am-ը:

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Միլանի» դարպասապահ Միք Մենյանը։ Քվեարկությանը մասնակցել են France Football-ի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև նախորդ տարիների հաղթողները։

25-ամյա հարձակվողն ընդհանուր առմամբ չորս անգամ է արժանացել այս մրցանակին։

Նախորդ մրցաշրջանում Մբապեն խաղում էր ՊՍԺ-ում: Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: