երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայտնի է` հայ մարմնամարզիկներից ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայտնի է` հայ մարմնամարզիկներից ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականներն այս տարվա հուլիսի 24- ից օգոստոսի 14-ը ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի քաղաքում:Այս մասին տեղեկացնում են  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:

 
Հավաքից անմիջապես հետո մարմնամարզիկները կմեկնեն Գերմանիայի Մյունխեն քաղաք՝ մասնակցելու օգոստոսի 15-ից 21-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
 
Մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը՝ մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ:
 
Երիտասարդների կազմում ԵԱ-ին կմասնակցեն Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը` մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ:
 
Մրցաշարը կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի առաջնությանը ներկա կլինի նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

  • Կիսվել: