երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայտնի է դարձել, թե Ռոդրին քանի միավորով է հաղթել Վինիսիուսին Ոսկե գնդակի քվեարկության ժամանակ

Հայտնի է դարձել, թե Ռոդրին քանի միավորով է հաղթել Վինիսիուսին Ոսկե գնդակի քվեարկության ժամանակ

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին 41 միավորով շրջանցել է Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Հաղորդվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը վաստակել է 1170 միավոր, իսկ բրազիլացի հարձակվողը՝ 1129:

Հիշեցնենք, որ Ռոդրին 64 տարի անց առաջին իսպանացի ֆուտբոլիստն է, որը արժանացել է այս մրցանակին․ վերջին անգամ իսպանացիներից այս մրցանակը ստացել էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը՝ 1960 թվականին։

 

  • Կիսվել: