երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով

Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ։

Մարզադաշտում տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել գենդերային ուսումնասիրությունների մագիստրոս, ակտիվիստ, գենդերային ներկայացումների և կինեմատոգրաֆում կանանց դերի ֆեմինիստական քննադատության փորձագետ Թամթա Թաթարաշվիլին։

Վերջինս գրառում է կատարել սոցիալական կայքում։

«Հայերը 10:0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով։

Խայտառակություն և ամոթ 

Թող գոնե հավաքականը կամ ֆեդերացիան արձագանքեն այս ամենին և ներողություն խնդրեն հայկական կողմից»,- ասել է նա։

  • Կիսվել: