կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

Հայաստանը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին տուրում առաջատարները՝ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները, հաղթեցին իրենց մրցակիցներին։
 
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:5-1:5 հաշվով հաղթեց Իսպանիայի հավաքականին: Հաղթական միավորը թիմին բերեց մեր առաջատարը՝ Գաբրիել Սարգսյանը։ Ուզբեկստանի շախմատիստներն էլ նույն հաշվով հաղթեցին Նիդերլանդների թիմին
։
Այսպիսով, Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները հավաքեցին 19-ական միավոր, սակայն, ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով օլիմպիական ոսկին բաժին հասավ Ուզբեկստանի հավաքականին, իսկ մեր շախմատիստները նվաճեցին օլիմպիական արծաթը։
 

  • Կիսվել: