երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանը մեկ մասնակից ունի աթլետիկայի  ԱԱ-ին

Հայաստանը մեկ մասնակից ունի աթլետիկայի ԱԱ-ին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 18-20-ը  տեղի կունենա մարզասրահներում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունը:

 Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը արդեն մեկնել է մրցավայր: Այնտեղ նրան դիմավորել է հեռացատկում Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
 

Աղասյանը մեկնարկի կելնի հենց մարտի 18 –ին: Հայտավորված են աշխարհի 16 ուժեղագույն եռացատկորդները : Նրանցից  յուրաքանչյուրը որակավորման փուլում  երեք ցատկ  կկատարի:  Հաջողակ ությակը կմտնի գլխավոր եզրափակիչ, որտեղ դարձյալ երեքական փորձով  մրցողները կպայքարեն խաղարկվող մեդալների համար:

  • Կիսվել: