շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Հայաստանը կմասնակցի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին

Հայաստանը կմասնակցի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում մարտի 20-ին կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար Գագիկ Բոլշիկյանը վաղը լուսադեմին մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանին, աշոցքցի դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանին, Սպարտակ Ոսկանյանին, մարզիչներ Էդգար Սողոմոնյանին, Ալլա Միքայելյանին և ՀԱՕԿ –ի ներկայացուցիչ Աննա Մելքոնյանին:

Ծրագրում ընդգրկված է ինը մարզաձև: Մրցումներին կմասնակցեն 14 – 18 տարեկան տղաներ և աղջիկներ:

Փառատոնը կավարտվի մարտի 26 –ին:

 

  • Կիսվել: