չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանը հաղթանակով է մեկնարկել կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում:

Մրցումների առաջին օրը հայ մարզիկներից ասպարեզ է դուրս եկել 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը։ Հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթել է մոլդովացի Նիկիտա Իաչիմովին: Ընդհանուր առմամբ՝ առաջնությանը մասնակցում է 25 երկրի 274 մարզիկ։

  • Կիսվել: