շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանն արդեն Եվրոպայի ամառային խաղերի 5 ուղեգիր ունի

Հայաստանն արդեն Եվրոպայի ամառային խաղերի 5 ուղեգիր ունի

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն հաստատել է Հայաստանի 5 մարզիկ-մարզուհիների մասնակցությունն աշխարհամասի ամառային 3-րդ խաղերում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ին մեկնարկելիք խաղերում Հայաստանից արդեն մասնակցելու իրավունք են նվաճել երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ Անիտա Մակյանը, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանը, Ռաֆայել Վարդանյանը և Գոռ Սարգսյանը։

Եվրոպայի ամառային խաղերի մասնակիցների շարքը աստիճանաբար ավելանում է, քանի որ շատ մարզաձևերում դեռ չեն ավարտվել որակավորման մրցումները:

  • Կիսվել: