ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ:

Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը:

«Պատրաստ ենք լավագույնս իրականացնել առաջնության կազմակերպումը, ինչպես նաև ապահովել մեր մարզիկների պատշաճ մասնակցությունը: Վստահ ենք, որ այս միջոցառումը մարզական մեծ տոն կդառնա»,- նշել է Վազգեն Հարությունյանը:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին:

 

  • Կիսվել: