շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանի ընտրանին Մունդիալ-2026-ի վիճակահանությունում ընդգրկված է 4-րդ զամբյուղում

Հայաստանի ընտրանին Մունդիալ-2026-ի վիճակահանությունում ընդգրկված է 4-րդ զամբյուղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանությանը կլինի չորրորդ զամբյուղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի հետ նույն 4-րդ զամբյուղում են Լյուքսեմբուրգը, Բելառուսը, Բուլղարիան, Ադրբեջանը, Էստոնիան, Կիպրոսը, Ֆարերյան կղզիները, Լատվիան, Կոսովոն, Ղազախստանը, Լիտվան։

Ընդհանուր առմամբ, վիճակահանության զամբյուղները 5-ն են: Մունդիալի ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1206259?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0lPUso_xzmb1fBi9m_9t9yA7W7tAsywjRtHfyZBCSMJUdVxl_q5lHtpkw_aem_xPGFa5LRC603U6hQlWiS7g

  • Կիսվել: